շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Ռուբեն Հայրապետյանի մեքենաները վերադարձվեցին․ Մակինյան

Ռուբեն Հայրապետյանի մեքենաները վերադարձվեցին․ Մակինյան

Ռուբեն Հայրապետյանի մեքենաները վերադարձվեցին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։

Հիշեցնենք, որ այսօր տուն գնալու ճանապարհին բերման էր ենթարկել Ռուբեն Հայրապետյանը՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով։  Երեք ժամ Ոստիկանությունում մնալուց հետո Հայրապետյանն ազատ է արձակվել։

Ռուբեն Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Ոստիկանությունը վերցրել է իրեն պատկանող ավտոմեքենաները եւ դեռ չի վերադարձրել։

  • Կիսվել: