երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
«Ռուբեն Հակոբյանը հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ». ՔԿ

«Ռուբեն Հակոբյանը հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ». ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմնադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ռ.Հ.-ն 2025 թվականի հուլիսի 1-ին զանգվածային լրատվության միջոցով՝ հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ։ Այս մասին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից։

2025 թվականի հուլիսի 18-ին քննիչի միջնորդության հիման վրա մինչատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականցող դատախազի որոշմամբ Ռ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։

Նույն օրը Ռ.Հ.-ն դատարան ներկայացվելու համար ձերբակալվել է:

 

  • Կիսվել: