շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Ռուբեն Հակոբյանի խափանման միջոց կալանքը վերացվեց, նա ազատ արձակվեց

Ռուբեն Հակոբյանի խափանման միջոց կալանքը վերացվեց, նա ազատ արձակվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դ․ Արղամանյանի նախագահությամբ, փոխեց հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանի խափանման միջոց կալանքը. նրա նկատմամբ կիրառվեց բացակայելու արգելք։ Հակոբյանն ազատ արձակվեց նիստերի դահլիճից։

Նշենք, որ ավելի վաղ նրա պաշտպաններից Գրիգոր Մեղդեսյանը միջնորդել էր դադարեցնել քրեական հետապնդումը, կարճել վարույթը։

Նա նշել էր, որ մեղադրյալի նկատմամբ սկսված հանրային քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, քրեական գործով վարույթը ենթակա է մերժման այն հիմքով, որ վարույթը նախաձեռնվել է Քրեական դատավարության օրենսգրքով չնախատեսված աղբյուրից ստացված տեղեկության հիման վրա։

Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատավորը հայտնեց, որ դատարանը մերժում է Ռուբեն Հակոբյանի քրեական հետապնդումը դադարեցնելու, վարույթը կարճելու մասին միջնորդությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 70-ամյա Ռուբեն Հակոբյանը մեղադրվում է «իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր անելու» միջին ծանրության հանցանքի մեջ։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է 2-ամսյա կալանքը:

  • Կիսվել: