ուրբաթ, հունիս 19
19 / 6 / 2026
Ռոբսոնը՝ Ռուբեն Թաթուլյանն արգելանքի չի վերցվել ՀՀ քաղաքացի հանդիսանալու, հետևաբար՝ օտարերկրյա պետությանը հանձնման ենթակա չլինելու հիմքով․ Դատախազություն

Ռոբսոնը՝ Ռուբեն Թաթուլյանն արգելանքի չի վերցվել ՀՀ քաղաքացի հանդիսանալու, հետևաբար՝ օտարերկրյա պետությանը հանձնման ենթակա չլինելու հիմքով․ Դատախազություն

2025 թվականի նոյեմբերի 7-ին ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինների կողմից հետախուզվող Ռուբեն Թաթուլյանը: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Գլխավոր դատախազությունից։

Ռուբեն Թաթուլյանն արգելանքի չի վերցվել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, հետևաբար՝ օտարերկրյա պետությանը հանձնման ենթակա չլինելու հիմքով:

Հիշեցնենք, որ օրերս Իզվեստիա-ն հայտնեց, որ քրեական հեղինակություն համարվող Ռոբսոնը՝ Ռուբեն Թաթուլյանը ձերբակալվել է Հայաստանում: Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռոբսոնը ձերբակալվել է նոյեմբերի 7-ին, սակայն ավելի ուշ ազատ է արձակվել: 

Ռուսաստանում Թաթուլյանը հետախուզվում է սպանության, խարդախության և մի շարք այլ հանցագորոծություններ կատարաելու մեղադրանքով, նա դատապարտվել է կալանքի հեռակա կարգով։

Tert.am-ին ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել էր, որ ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները նշված անձին հայտնաբերել և ձերբակալել են։ Նրա հայտնաբերման մասին տեղեկատվությունը պատշաճ կարգով փոխանցվել է Դատախազությանն ու հետախուզումը նախաձեռնողին։

  • Կիսվել: