երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի» դատական նիստը կրկին հետաձգվեց

«Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի» դատական նիստը կրկին հետաձգվեց

Երեւան քաղաքի առաջին ատյանի դատարանը, դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, այսօր՝ դեկտեմբերի 16-ին, հետաձգել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ գործարար Սիլվա Համբարձումյանի գործով դատական նիստը։ Այս մասին հայտնեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։

Դատական նիստն հետաձգվել է, քանի որ Սիլվա Համբարձումյանի կողմից ներգրավվել է նոր պաշտպան, որը դեռ չէր հասցրել ծանոթանալ գործի նյութերին։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է 2019թ․ հունվարի 29-ին, ժամը 13:10-ին։

  • Կիսվել: