երկուշաբթի, հունիս 29
29 / 6 / 2026
Ռոբերտ Քոչարյանից և մյուսներից պահանջում են փոխհատուցել «Մարտի 1»-ի զոհերին տրամադրված 670 մլն դրամը. «Հետք»

Ռոբերտ Քոչարյանից և մյուսներից պահանջում են փոխհատուցել «Մարտի 1»-ի զոհերին տրամադրված 670 մլն դրամը. «Հետք»

2008թ. նախագահական ընտրություններից հետո մարտի 1-ի բողոքի ցույցերին հաջորդած իրադարձությունների բռնության զոհերին տրամադրված փոխհատուցման գումարը՝ 670 մլն դրամը, Գլխավոր դատախազությունը պահանջում է Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և այլ պաշտոնյաներից։ Գրում է «Հետքը»։

2025թ. օգոստոսի 11-ին Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության հայց է հարուցել 2008թ. մարտի 1-ի դրությամբ Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի, Պաշտպանության նախարարության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի և Պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովի դեմ։  Համապարտության կարգով, այսինքն՝ յուրաքանչյուրից հավասար չափով, Հայաստանի Հանրապետության կողմից հատուցված 670 մլն դրամ վնասը հետադարձ պահանջով բռնագանձելու հարց է առաջ քաշվել։

Հայցը ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան և մակագրվել է դատավոր Աշխեն Ղարսլյանին։ Վարույթ ընդունելու վերաբերյալ դատարանը դեռ որոշում չի կայացրել։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

  • Կիսվել: