երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորողներ կան

Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորողներ կան

Ես չասացի պաշտոնյա է, թե պաշտոնյա չէ, կամ որտեղից են նրանք: Այս մասին լրագրողներին հայտնել է փաստաբան Արամ Օրբելյանը՝ նշելով, որ մի քանի մարդ ցանկություն է հայտնել երաշխավորել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար։ 

Փաստաբանը ձեռնպահ է մնացել Քոչարյանի համար երաշխավորել ցանկացող անձանց անունները, պաշտոնները եւ ապրելու վայրը նշելուց։

«Ես չասացի պաշտոնյա է, թե պաշտոնյա չէ, կամ որտեղից են նրանք՝ Հայաստանից, թե Ղարաբաղից, չեմ ասի, քանի դեռ իրենք չեն գա եւ ցանկություն չեն հայտնի»,- նշել է փաստաբանը։

Արամ Օրբելյանը նաև նշել է, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները խնդրել են դատավոր Աննա Դանիբեկյանին լրացուցիչ նիստ գումարել անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու համապատասխան միջնորդություն ներկայացնելու համար։

«Դա տեղի չունեցավ։ Հաջորդ նիստը տեղի կունենա արդեն հունվարի 9-ին»,- ասաց Օրբելյանը:

  • Կիսվել: