երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Ռոբերտ Քոչարյանի գույքի մի մասը կալանքից ազատվեց

Ռոբերտ Քոչարյանի գույքի մի մասը կալանքից ազատվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ Սահմանադրական կարգը տապալելու գործով դատական նիստի ժամանակ դատավոր Աննա Դանիբեկյանը մասնակի բավարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը և Քոչարյանին պատկանող գույքի մի մասը ազատեց կալանքից։

 

Գույքն ամբողջությամբ կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդությունը քննվում էր դռնփակ կարգով, ու չնայած որ որոշման հրապարակումը պետք է տեղի ունենար դռնբաց կարգով, այդուամենայնիվ, լրագրողներին թույլ չեն տվել ներս մտնել, ուստի դեռ հայտնի չէ՝ գույքի ո՞ր մասն է կալանքից ազատվել:

Նշենք, որ Սեպտեմբերի 8-ի նիստը եւս անցկացվել էր դռնփակ ռեժիմով:

Փաստաբան Արամ Վարդեւանյանը միջնորդություն էր ներկայացրել նախկին նախագահի գույքի եւ հաշիվների կալանքի վերացման մասին եւ, ինչպես ավելի վաղ խոստացել էր, դատարանին ներկայացրել էր փորձագետի գնահատականը: Սակայն փաստաբանը խնդրել էր նիստը դռնփակ ռեժիմով անցկացնել. դատարանը բավարարել էր խնդրանքը:

  • Կիսվել: