կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատարանը չընդունեց Դատախազության ներկայացրած նոր մեղադրանքի որոշումները

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատարանը չընդունեց Դատախազության ներկայացրած նոր մեղադրանքի որոշումները

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով որոշեց թույլատրել փոխել բացառապես արարքի իրավական գնահատականը:

Դատարանը քննարկեց հանրային մեղադրողի կողմից ներկայացված արարքի իրավական գնահատականը փոփոխելու և նոր մեղադրանք ներկայացնելու մասին որոշումները, որտեղ ՀՀ սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ պետք է կայացվեր բացառապես իրավական գնահատականի փոփոխություն։

Սակայն Դատախազությունը օրենքի խախտմամբ էր ներկայացրել մեղադրանքները՝ փոփոխելով փաստական նկարագիրը, որը Դատարանը չընդունեց եւ հանրային մեղադրողին ողջամիտ ժամանակ տրամադրեց սահմանված ժամկետում արձանագրված խախտումները վերացնելու համար:

Նշենք, որ հաջորդ դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 24-ին, ժամը 10:30-ին:

  • Կիսվել: