ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Ռեստորանային ոլորտի աշխատակիցներին բերման ենթարկելու հիմքով արագ արձագանքման խումբ է մեկնել Էրեբունու բաժին

Ռեստորանային ոլորտի աշխատակիցներին բերման ենթարկելու հիմքով արագ արձագանքման խումբ է մեկնել Էրեբունու բաժին

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ևս մեկ արագ արձագանքման խումբ է մեկնել ՀՀ ոստիկանության Էրեբունիի բաժին՝ կապված Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող ռեստորանային ոլորտի աշխատակիցներին բերման ենթարկելու հետ։

ՄԻՊ աշխատակազմից տեղեկացնում են, որ տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ և կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերը, իրավունքների ապահովման վիճակը։

  • Կիսվել: