չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
ՌԴ-ում կացության կարգավիճակ ունեցող ՀՀ քաղաքացին չի կարողացել մեկնել Հայաստանից․ ՄԻՊ

ՌԴ-ում կացության կարգավիճակ ունեցող ՀՀ քաղաքացին չի կարողացել մեկնել Հայաստանից․ ՄԻՊ

Արտակարգ դրություն հայտարարելուց մի քանի օր անց Մարդու իրավունքների պաշտպանին է դիմել Հայաստանի մարզերից մեկի բնակիչ՝ ՀՀ քաղաքացի՝ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող ընտանիքի հետ վերամիավորվելու հարցով։

Նա տեղեկացրել է, որ եկել է Հայաստան՝ ծնողներին տեսակցելու, և չի կարողանում վերադառնալ ՌԴ, որտեղ տևական ժամանակ բնակվում է կնոջ հետ և ունի այնտեղ ժամանակավոր կացության թույլտվություն։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արդյունավետ և արագ արձագանքման արդյունքում, հաշվի առնելով ժամանակավոր կացություն թույլտվությունը, քաղաքացին կարողացել է ձեռք բերել տոմս և վերադառնալ Ռուսաստանի Դաշնություն:

  • Կիսվել: