Քրվարույթը առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու ու փողերի լվացման մասին է. Փաստաբանը՝ Չարչյանի դեպքի մասին
Քրեական վարույթը վերաբերում է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելուն ու փողերի լվացմանը։ Այս մասին, այսօր՝ Լրագրողների հետ զրույցում հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ անդրադառնալով վաղ առավոտից «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակի խուզարկությանը։
Իրավապահները խուզարկություններ են իրականացնում նաև «Իզմիրլյան» ԲԿ փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր վաղ առավոտից իրավապահները խուզարկում են «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակը։


