ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Քրիստինե Վարդանյանը կանչվել է ծանր հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի մոտ

Քրիստինե Վարդանյանը կանչվել է ծանր հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի մոտ

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը հուլիսի 23-ին կանչվել է Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի մոտ։

Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում՝ հրապարակելով համապատասխան նամակը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԵՄ ներկայացուցիչ Շառլ Միշելի` Հայաստան այցին ընդառաջ ՀՅԴ երիտասարդները բողոքի ակցիա են կազմակերպել:

Նույն օրը ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը հայտարարություն է տարածել՝ նշելով.  ՛՛Ոստիկանները առանց պատշաճ բացատրության սահմանափակում են քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքը։

Այսօր առավոտյան  ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը և Հայասատանի Երիտասարդական միությունը նախատեսում էին իրականացնել խաղաղ իրազեկման ակցիա կառավարության շենքի առջև, սակայն մեծ քանակությամբ կուտակված ոստիկանական զորքերը անհիմն կերպով բերման են ենթարկել երիտասարդներին՛՛:

 

  • Կիսվել: