հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Քրեակատարողական հիմնարկի պահպանության 2 աշխատակից բռնվել է ՔԿՀ թմրամիջոց տանելու համար

Քրեակատարողական հիմնարկի պահպանության 2 աշխատակից բռնվել է ՔԿՀ թմրամիջոց տանելու համար

12 քրեակատարողական հիմնարկներից երկուսում ԱԱԾ-ի հետ կատարած ստուգումների արդյունքում երկու աշխատակից է բռնվել թմրամիջոց հիմնարկ տանելու պատճառով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը՝ հայտնելով, որ դրա մասին քիչ առաջ է զեկուցվել նրան։

«Մեկը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պահպանության բաժնի աշխատակից է եղել, որը քրեակատարողական հիմնարկ մեծ քանակությամբ թմրամիջոց է տարել` «Լիրիկա» տեսակի 19 դեղահաբեր, 4 գրամ «Սուբուտեքսի» փշրանք, մոտ 200 գրամ «Մարիխուաննա։ Մյուս դեպքը տեղի է ունեցել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, որտեղ ԱԱԾ-ի հետ համատեղ միջոցառում իրականացնելուց հետո պարզվել է, որ անվտանգության ապահովման աշխատակիցը «Սուբուտեքս» տեսակի երկու հոգեմետ դեղահաբ է փորձել կալանավայր մտցնել և տեղում բռնվել է»,- ասաց նա:

Արթուր Գոյունյանը նշեց՝ նրան նաև զեկուցել են, որ «Սևան» քրեակատարողական հիմնարկում ներնետման չհաջողված փորձ: Նորից մեծ քանակությամբ թմրամիջոցներ են հայտնաբերվել: 

  • Կիսվել: