Քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ․ ՔԿ-ն՝ Արցախի ներկայացուցչությունում խուզարկության մասին
Քրեական վարույթի շրջանակում Արցախի ներկայացուցչության շենքում կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Քննչական կոմիտեից։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել էր, որ Արցախի ներկայացուցչությունում, արցախցիների վերադարձին վերաբերվող խորհրդարանական լսումներից մեկ օր անց` այսօր, Քննչական կոմիտեն ներկայացուցչությունում խուզարկություններ է իրականացնում:
Արցախ պետնախարար Նժդեհ Իսկանդարյանն ասել էր, որ մոտ 1 ժամ է՝ ՀՀ ՔԿ-ից մեծաքանակ խմբով ներկայացել են Արցախի ներկայացուցչություն և խուզարկություն է տեղի ունենում:


