Քրեական ոստիկանները հայտնաբերել են խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությանը և դրանք ապօրինի իրացնելուն հանցակցելու մեղադրանքով հետախուզվողին
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները հետախուզվողի վերաբերյալ օպերատիվ տվյալն իրացրել են Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի գործընկերների հետ։
Ապրիլի 9-ին Նոր Արեշում հայտնաբերվել և համայնքային ոստիկանության բաժին է տեղափոխվել 30-ամյա տղամարդ։ Նա հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությանը և դրանք ապօրինի իրացնելուն հանցակցելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։


