Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքի վերացման միջնորդության նիստը հետաձգվել է մինչև սեպտեմբերի 15-ը
Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքի վերացման միջնորդության նիստը հետաձգվել է մինչև սեպտեմբերի 15-ը, ժամը՝ 13:00-ին: Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կայացած ՀՀ երկրորդ նախագահի գույքի վրա դրված արգելանքի վերացման միջնորդության դռնփակ ռեժիմով քննարկումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը:
<Քանի որ դռնփակ ռեժիմում քննարկվածը ենթակա չէ հրապարակման, դրա վերաբերյալ մանրամասներ չեմ կարող ասել, կարող եմ ասել, որ բավականաչափ ծավալուն քննություն կատարվեց, ամեն դեպքում դատարանը որոշ հավելյալ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտություն տեսավ, քանի որ փաստաթղթեր են ներկայացվել>,- ասաց նա: