հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Քոչարյանի և մյուսների գործով նիստը կրկին հետաձգվել է

Քոչարյանի և մյուսների գործով նիստը կրկին հետաձգվել է

Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան ՕՀանյանի և Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման մեղադրանքով այսօր ևս չկայացավ: Պատերազմի ավարտից հետո արդեն երրորդ նիստն է՝ հետաձգվում է: Այս  անգամ նիստին չներկայանալու մասին դատարանին տեղեկացրել էր Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան  Պողոսյանը: Ներկա չէին նաև ամբաստանյալները:

Պետական մեղադրողները  դատարանում խոսեցին այն մասին, որ նիստերի հետաձգման հետ խնդիրներ կան և առաջարկեցին քննարկել  Միհրան Պողոսյանի բացակայության հարցը:

Պաշտպանական կողմը տեղեկացրեց, որ  դատավորի աշխատակազմից իրենց ասել են, որ նիստը չի կայանա, ուստի մյուսների ներկայանալը  «իրենց  հայեցողությամբ է»:

Պաշտպան Արամ Վարդևանյանը նշեց, թե պատերազմի ամբողջ ընթացքում Սեյրան Օհանյանը եղել է Արցախում, իսկ Միհրան Պողոսյանի բացակայության հարցը քննարկել նրա բացակայությամբ պաշտպանները նշեցին, որ նպատակահարմար չէ: Հաջորդ նիստը նշանակվեց մեկ շաբաթ անց:

  • Կիսվել: