երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը կշարունակվի դռնփակ ռեժիմով

Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը կշարունակվի դռնփակ ռեժիմով

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը կշարունակվի դռնփակ ռեժիմով: Դատավոր Աննա Դանիբեկյանը համապատասխան որոշումը կայացրեց փաստաբան Արամ Վարդեւանյանի խնդրանքին ի պատասխան:

Նախորդ նիստերից մեկին փաստաբան Վարդեւանյանը միջնորդություն էր ներկայացրել նախկին նախագահի գույքի նկատմամբ կալանքի չեղարկման մասին եւ խոստացել էր ներկայացնել փորձագետի կողմից կատարված գույքի գնահատումը: Փաստաբանն այսօր ասաց, որ ունի համապատասխան փաստաթուղթը, միեւնույն ժամանակ, խնդրեց դատարանին նիստ անցկացնել դռնփակ ռեժիմով:

  • Կիսվել: