երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Քննություն է տարվում՝ պարզելու դատախազության շենքի դիմաց տեղի ունեցած միջադեպի հանգամանքները. ՔԿ

Քննություն է տարվում՝ պարզելու դատախազության շենքի դիմաց տեղի ունեցած միջադեպի հանգամանքները. ՔԿ

ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի դիմաց 2021 թվականի ապրիլի 22-ին մի խումբ անձանց կողմից հասարակական կարգի պահպանություն իրականացնող անձանց դիմադրելու, բռնություն գործադրելով հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով ՀՀ ոստիկանությունում հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի վարույթ:

Քրեական գործով կազմվել է քննչական խումբ, դեպքի հանգամանքները պարզելու նպատակով  կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ:

  • Կիսվել: