հինգշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2026
Քննիչը Ռուբեն Հակոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել

Քննիչը Ռուբեն Հակոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել

Քննիչը ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել: Այս մասին հայտնել է նրա որդին՝ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը:

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի կալանքի միջնորդությունը կքննվի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, ժամը 24։00-ին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։

Քննչական կոմիտեից հայտնել էին, որ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմնադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ռ.Հ.-ն 2025 թվականի հուլիսի 1-ին զանգվածային լրատվության միջոցով՝ հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ։ 2025 թվականի հուլիսի 18-ին քննիչի միջնորդության հիման վրա մինչատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականցող դատախազի որոշմամբ Ռ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նույն օրը Ռ.Հ.-ն դատարան ներկայացվելու համար ձերբակալվել է:

 

  • Կիսվել: