հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Քննչական կոմիտեն նյութեր է նախապատրաստում Գավառի ԲԿ-ում նորածնի մահվան դեպքի առթիվ

Քննչական կոմիտեն նյութեր է նախապատրաստում Գավառի ԲԿ-ում նորածնի մահվան դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում Գավառի բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքի առթիվ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2021թ. մարտի 18-ին, ժամը 09:20-ին՝ Գավառի բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Գավառի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց մոտ կեսարյան վիրահատության ժամանակ նորածին երեխա է մահացել, երեխայի հարազատները վիճաբանել են և կոտրել հիվանդանոցի դուռը:

«Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքի բնակչուհին 2021թ. մարտի 18-ին, ժամը 7-ի սահմաներում դիմել է վերոհիշյալ բժշկական կենտրոն, որտեղ կատարվել է կեսարյան վիրահատում և կինը ունեցել է հավանական մահացած պտուղ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ դեպքի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: