Քննարկվել են ՀՀ ոստիկանության և Ֆրանսիայի ՆԳ նախարարության տարեկան գործողությունների ծրագիրը
Օգոստոսի 3-ին ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Մկրտչյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության ներքին անվտանգության հարցերով կցորդ պարոն Էրվե Ժամեին (նստավայրը՝ Վրաստան):
Ողջունելով հյուրին՝ Արմեն Մկրտչյանը կարևորել է հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններն ու բարձր գնահատել ՀՀ ոստիկանության և Ֆրանսիայի ՆԳ նախարարության միջև առկա փոխգործակցության բարձր մակարդակը: