հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Քննարկվել է ՀՀ ԲԴԽ-ի և Մոսկվայի արբիտրաժային դատարանների փոխգործակցության և փորձի փոխանակման հնարավորությունները

Քննարկվել է ՀՀ ԲԴԽ-ի և Մոսկվայի արբիտրաժային դատարանների փոխգործակցության և փորձի փոխանակման հնարավորությունները

Այսօր Ռուբեն Վարդազարյանի գլխավորած պատվիրակությանը հյուրընկալել է Մոսկվայի Արբիտրաժային դատարանի նախագահ Նիկոլայ Նովիկովը: Այս մասին հայտնում է ԲԴԽ աշխատակազմը:

Բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչները ծանոթացել են Մոսկվայի Արբիտրաժային դատարանի կառուցվածքին, ինչպես նաև գործունեության առանձնահատկություններին:

Այցի շրջանակում կայացել է հանդիպում և մասնագիտական քննարկում Մոսկվայի Արբիտրաժային դատարանի ներկայացուցիչների հետ:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը և Մոսկվայի Արբիտրաժային դատարանի նախագահ Նիկոլայ Նովիկովը քննարկել են երկու պետությունների մասնագիտական դատարանների փոխգործակցության և փորձի փոխանակման հնարավորությունները:

  • Կիսվել: