ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՔԿ նախկին նախագահը շուտով նոր պաշտոն է ստանալու

ՔԿ նախկին նախագահը շուտով նոր պաշտոն է ստանալու

Այսօր Քննչական կոմիտեում Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց կոմիտեի նոր նախագահ Արգիշտի Քյարամյանին: Նա նաև խոսեց նախկին պետ Հայկ Գրիգորյանի մասին՝ ակնկարկելով, որ վերջինս առաջիկայում նոր պաշտոն է ստանալու, ինչի համաձայնությունն արդեն տվել է:

Գրիգորյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին ցուցաբերած վստահության համար ու նշեց, որ 3 տարի շարունակ Փաշինյանը բոլոր հարցերում եղել է ՔԿ-ի կողքին:

Նա նախ խոսեց Քյարամյանի մասին՝ հայտարարելով, որ բախտ է վիճակվել Քյարամյանի հետ 7 ամիս աշխատելու. «Ես պարոն Քյարամյանի անձնական, մասնագիտական, բարոյահոգեբանական հատկանիշները բարձր եմ գնահատում: Ուզում եմ նրան հաջողություն մաղթել, մնացած ամեն ինչը նա ունի»:

  • Կիսվել: