երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
ՔԿ-ն ստացել է Կաթողիկոսի խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը

ՔԿ-ն ստացել է Կաթողիկոսի խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը

Գարեգին Բ Ներսիսյանի խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը ստացել ենք, օրենքով սահմանված ժամկետում քննության կառնվի։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին ՔԿ-ից։

Ավելի վաղ գրել էինք, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն պաշտպանական կողմից չի ստացվել։ 

«Դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պաշտպանական կողմից այս պահի դրությամբ որևէ միջնորդություն չենք ստացել»,- նշել էին ՔԿ-ից։

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդին պաշտոնապես հրավիրել են մասնակցելու Համայն Վրաստանի կաթողիկոս–պատրիարք Իլյա 2-րդի հուղարկավորությանը։

  • Կիսվել: