երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ՔԿ-ն քրգործ է հարուցել, որով Վազգեն Մանուկյանին ներգրավել է որպես մեղադրյալ

ՔԿ-ն քրգործ է հարուցել, որով Վազգեն Մանուկյանին ներգրավել է որպես մեղադրյալ

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել, որով Վազգեն Մանուկյանին ներգրավել է որպես մեղադրյալ՝ 301 հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը): Այս մասին հայտնեց «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը:

Հիշեցնենք, որ  Վազգեն Մանուկյանը փետրվարի 20-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին հայտարարել էր՝ պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանութ, որյունը:

Նա, մասնավորապես, ասել էր. ՛՛Ցանկացած պահ` դա կլինի այսօր, դա կարող է լինել մեկ շաբաթ հետո, կարող է լինել 10 օր հետո, պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը՛՛:

  • Կիսվել: