ՔԿ-ն իր հետ կապ չունեցող քաղաքական կառույցի՝ Civic.am-ի հետ համագործակցության շրջանակում է, սա քաղաքական ուղղորդման մասին է վկայում. փաստաբան
Ձերբակալվածները բազմաթիվ են, մոտավոր թիվ չգիտեմ, տասնյակից ավելի են. Քննչական կոմիտեի առջև լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Ըստ նրա, հիմնականում մեղադրանքն առաջադրվում է իշխանություն զավթելու և ահաբեկչություն նախապատրաստելու հիմքով, ինչը, սակայն, «ակնհայտ քաղաքական հետապնդման տարրեր է պարունակում»։
«Քննչականը վրա-վրա տալիս է վարույթի նյութեր, չենք էլ հասցրել ծանոթանալ, դրանք գտնվում են ուղիղ Քննչական կոմիտեի հետ կապ չունեցող քաղաքական կառույցի՝ Civic.am-ի հետ համագործակցության շրջանակում, մի բան նրանք են տալիս, մի բան սրանք են տալիս։ Այսինքն՝ սա քաղաքական ուղղորդման մասին է վկայում, բայց մեզ՝ պաշտպանյալներիս, արգելում են նախաքննական տվյալներ հրապարակել։ Սա ուղղակի խայտառակություն է»,-ասաց նա։
Ըստ փաստաբանի՝ իրենք պետք է հավասար հնարավորություն ունենան ոչ միայն դատարանում, այլ նաև հանրության աչքին, որպեսզի ներկայացնեն մեղադրական տեղեկությունների կեղծ լինելը, եթե կեղծ են։
Նա նշեց, որ իր պաշտպանյալ Տիգրան Գալստյանը չի ընդունել մեղադրանքը։