ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՔԿ-ի խոսնակը հերքել է Իշխան Սաղաթելյանի մասին տարածված տեղեկությունը

ՔԿ-ի խոսնակը հերքել է Իշխան Սաղաթելյանի մասին տարածված տեղեկությունը

Իշխան Սաղաթելյանին ՀՀ քննչական կոմիտեում որպես կասկածյալ հարցաքննելու, առավելևս գործը կարճելու համար «արարքն ընդունել» համոզելու, իրավապահների պայմաններն ընդունելուց վերջինիս հրաժարվելու մասին հրապարակումներն իրականության չեն համապատասխանում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

՛՛Ավելին․ քրեական վարույթով, որը, ըստ ամենայնի, նկատի է ունեցել տեղեկատվությունը տարածողը (քանի որ հրապարակումներում վարույթը կոնկրետ նշված չէր), Իշխան Սաղաթելյանը տուժողի դատավարական կարգավիճակ ունի, ինչի մասին նա տեղեկացվել է գրավոր՛՛,-նշել է նա։

 

  • Կիսվել: