չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
ՔԿ ղեկավարն ու ՄԹ դեսպանը քննարկել են փորձագետների ներգրավման անհրաժեշտությունը

ՔԿ ղեկավարն ու ՄԹ դեսպանը քննարկել են փորձագետների ներգրավման անհրաժեշտությունը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը 2026 թվականի փետրվարի 11-ին ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեից։

Արթուր Պողոսյանը հանդիպման ընթացքում անդրադարձել է միջազգային իրավական համագործակցության շրջանակում ուղարկվող հարցումներին՝ ընդգծելով, որ դրանց ամբողջ ծավալով կատարման արդյունքում ստացված պատասխաններով լուծվել է համապատասխան քրեական վարույթների ընթացքը:

Դեսպանը հայտնել է իր պատրաստակամությունը՝ օժանդակելու քննիչների մասնագիտական կարողությունների շարունակական զարգացմանը:

Կողմերը քննարկել են համագործակցության ընթացքում փորձագետների ներգրավման անհրաժեշտությունը, որոնց շնորհիվ կգույքագրվեն կիբեռանվտանգության ոլորտում փորձի փոխանակման առաջնահերթությունները։

  • Կիսվել: