ՔԿ Երևանի քննչական վարչության պետ է նշանակվել Գագիկ Ջհանգիրյանի փեսան
Հունվարի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության պետի պաշտոնից Ջոն Ֆարխոյանի ազատվելուց հետո նրա փոխարեն այդ պաշտոնին նշանակվել է Անրի Վարդանյանը: InfoPort.am-ին լուրը հաստատեց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Արամ Ավետիսյանը:
Անրի Վարդանյանը նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի փեսան է: Ի դեպ, Անրի Վարդանյանը «թավշյա հեղափոխությունից» հետո՝ 2018 թ.-ի հոկտեմբերի 16-ին նշանակվել էր ՊԵԿ «Զվարթնոցի» մաքսատան պետ: