Քիչ առաջ ձերբակալել են Իջևանի նախկին քաղաքապետին ու որդուն
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է Իջևանի նախկին քաղաքապետը ։Այս մասին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
Վերջինս մեղադրվում է փողերի լվացման և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Նույն քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է նաև նախկին քաղաքապետի որդին:
Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանը դեռևս 2025 թվականի մարտի 28-ին վարույթ էր ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազությունը պահանջում էր Իջևան համայնքի նախկին ղեկավար Վարուժան Ներսիսյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել 5 անշարժ գույք և դրամական միջոցներ։


