հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել, հայտնում է փաստաբան Երվան Վարոսյանը։

"8 ամիս առաջ Քաջարանում դեպքեր տեղի ունեցան՝ կապված Քաջարանի 3 քաղաքացիների ձերբակալության հետ: Այսօր Մանվել Փարամազյանին մեղադրանք առաջադրվեց՝ այդ անձանց հետ խմբով ինչ-որ մեկին իբր առևանգելու հետ կապված: Այդ տղաները, ում ձերբակալել էին, վաղուց ազատության մեջ են։ Քաջարանի համայնքապետը դրա հետ առնչություն չունի",- հայտնեց փաստաբանը։

  • Կիսվել: