երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Քաղաքացիները հնարավորություն կունենան դատավորների վարքագծի վերաբերյալ բողոքով դիմել ուղիղ ԲԴԽ

Քաղաքացիները հնարավորություն կունենան դատավորների վարքագծի վերաբերյալ բողոքով դիմել ուղիղ ԲԴԽ

Մինչ այս պահը դատավորների նկատմամբ կարգապահական պատասխանատվության հարցը կարող էր բարձրացվել միայն արդարադատության նախարարության եւ Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական կոմիտեի կողմից: Այս մասին ՀՀ ԱԺ արտահերթ նիստին Դատական ​​օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց օրենսդրական նախաձեռնության համահեղինակներից մեկը, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

Ըստ նրա՝ օրենսդրական այս նախաձեռնությունը, մասնավորապես, առաջարկում է, որպեսզի քաղաքացին, որի նկատմամբ դատական ​​նիստի ընթացքում նման կարգապահական խախտում է տեղի ունեցել, հնարավորություն ունենա ուղղակիորեն դիմել Բարձրագույն դատական ​​խորհուրդ:

Պատգամավորը վստահեցրեց, որ այս ամենի մեջ ոչ ժողովրդավարական ոչինչ չկա:

«Մենք միայն Բարձրագույն դատական ​​խորհրդին հնարավորություն ենք տալիս նորմատիվ իրավական ակտեր ընդունել, որպեսզի վերջինս կարողանա ավելի արդյունավետ լուծել այս կամ այն ​​հարցը»,- պարզաբանեց Վարդանյանը:

  • Կիսվել: