կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
Քաղաքացին տարադրամի փոխանակման ֆեյսբուքյան հայտարարությամբ տաքսու վարորդին տվել է 15 մլն դրամ և 20 հազար դոլար, հետո հասկացել է, որ խաբվել է

Քաղաքացին տարադրամի փոխանակման ֆեյսբուքյան հայտարարությամբ տաքսու վարորդին տվել է 15 մլն դրամ և 20 հազար դոլար, հետո հասկացել է, որ խաբվել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հոկտեմբերի 27-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Տեղեկություն է ստացվել, որ քաղաքացուց խարդախությամբ խոշոր չափի գումար են հափշտակել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ոստիկաններին Երևանի բնակիչ 28-ամյա Գոռ Ու․-ն հայտնել է, որ «Facebook» սոցիալական կայքում տարադրամի փոխանակման հայտարարություն է նկատել, որից հետո «WhatsApp» հավելվածի միջոցով կապ է հաստատել Դավիթ ներկայացած անձի հետ և պայմանավորվել հանդիպել «Ռիո մոլ» առևտրի կենտրոնում:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Գոռ Ու․-ն գնացել է նշված հասցե և իրեն է մոտեցել տաքսի ավտոմեքենա, որի վարորդին փոխանակման համար տվել է 15 մլն 200 հազար դրամ և 20 հազար ԱՄՆ դոլար, ով իր հերթին այն փոխանցել է այլ անձի և հետ վերադարձել և հասկացել, որ Դավիթ ներկայացած անձը խաբեությամբ հափշտակել է նշված գումարը։

Դեպքի փաստով Երևանի քրեական վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

  • Կիսվել: