երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Քաղաքացին, օգտվելով 53-ամյա տղամարդու անուշադրությունից, խաղային ապարատի վրայից գողացել էր նրա բջջային հեռախոսը

Քաղաքացին, օգտվելով 53-ամյա տղամարդու անուշադրությունից, խաղային ապարատի վրայից գողացել էր նրա բջջային հեռախոսը

Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ նոյեմբերի 22-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Արգավանդ գյուղի գազալցակայաններից մեկի տարածքում անհայտ անձը, օգտվելով 53-ամյա տղամարդու անուշադրությունից, խաղային ապարատի վրայից գողացել էր նրա բջջային հեռախոսը:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները թարմ հետքերով բացահայտեցին գողությունը: Նոյեմբերի 23-ին Արգավանդ գյուղում հայտնաբերվեց, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվեց և ոստիկանության Մասիսի բաժին տեղափոխվեց Նոր Արեշի բնակիչ, 32-ամյա մի տղամարդ: Նա խոստովանել է, որ հեռախոսն ինքն է գողացել, ինչը խուզարկությամբ հայտնաբերվեց:
Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

  • Կիսվել: