ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Քաղաքացիական դատավարության գործերի 80-ից ավելի տոկոսով բեռնաթափում կա. Գալյան

Քաղաքացիական դատավարության գործերի 80-ից ավելի տոկոսով բեռնաթափում կա. Գալյան

Քաղաքացիական դատավարությունների հետ կապված՝ 80-ից ավելի տոկոսով դատական գործերի բեռնաթափում ունենք այն պարզ մեխանիզմի ներդրմամբ, ըստ որի՝ դրամական միջոցների բռնագանձման պահանջները, եթե չեն գերազանցում 2 մլն դրամը, ապա ուղղվում են նոտարիներին, և այդ վեճերը լուծվում են նոտարների կողմից: Այդ մասին 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

«Վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների սահմանման և զարգացման ճանապարհն է դատարանների բեռնաթափման խնդրի լուծման հիմնական գրավականը:

Եկող տարիների ընթացքում, իհարկե, մենք պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմները կատարելագործվեն. խոսքը հաշտարարների ինստիտուտի և առևտրային արբիտրաժի մասին է:

Հաշտարարների ինստիտուտի հետ կապված՝ էլեկտրոնային ռեեստրն արդեն իսկ գործում է, և ընթացիկ գործեր կան, բայց օրենսդրական փոփոխությունների համատեքստում ապագայում պետք է հստակ սահմանվեն պարտադիր հաշտարարության դեպքերը, և մենք գնանք այս ուղղությամբ, որ որոշակի ոլորտներում ներդնենք պարտադիր հաշտարարության ինստիտուտը՝ այդպիսով բեռնաթափելով նաև դատավարությունները և դատական պրոցեսները»,- ասաց նախարարը:

  • Կիսվել: