ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Պրոֆեսորի առողջական վիճակը անհամատեղելի է կիրառվող խափանման միջոցի հետ․ Սաղաթելյան

Պրոֆեսորի առողջական վիճակը անհամատեղելի է կիրառվող խափանման միջոցի հետ․ Սաղաթելյան

Երեկ պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, այս պահին գտնվում է հիվանդանոցում և մենք մեր խմբակցության մի քանի պատգամավորներով եկել ենք տեսակցության նրան։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ խոսելով Արմեն Չարչյանի առողջական վիճակից։

«Իրավաբանները, բժիշկները խոսել են որ պրոֆեսորի առողջական վիճակը անհամատեղելի է կիրառվող խափանման միջոցի հետ։ Սա պարզապես այսօրվա քաղաքական իշխանության կողմից խոշտանգում է, քաղաքական պատվերով հետապնդում է և ոչ միայն նրա նկատամամբ, այլ նաև մեր խմբակցության մյուս պատգամավորների, բազմաթիվ աջակիցների նկատմամբ։ Մեր խմբակցության պատգամավորների ըստ էության տասը տոկոսը ձերբակալված է տարբեր շինծու, կեղծ մեղադրանքներով, այդ թվում նաև Սահմանադրության կոպիտ և ակնհայտ ոտնահարմամբ։ Սա է այսօրվա իշխանության դիմագիծը»,–ասաց նա։

 

 

  • Կիսվել: