չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը հետաձգվեց ավելի քան մեկ ամսով

ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը հետաձգվեց ավելի քան մեկ ամսով

Պարեկապահակային գնդի գրավման գործով  դատաքննությունը մոտ է  ավարտին: Դատական վիճաբանության փուլում այսօր խոսել է գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկան Գագիկ Մկրտչյանի այրին:

Պաշտպանական կողմը ժամանակ է  խնդրել ճառերին պատրաստվելու  համար: Դատավոր Մեսրոպ Մակյանը հրապարակել է  հիվանդանոցից ստացված տեղեկանքն այն մասին, որ ամբաստանյալ Պավել Մանուկյանը առողջսկսն խնդիրներ ունի և բուժում է ստանում վերակենդանացման բաժանմունքում:

Դատական նիստը կշարունակվի սեպտեմբերի 30 ին:

 
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին գործով մեղադրող դատախազները հանդես էին եկել մեղադրական ճառով։ Մեղադրող կողմը դատարանին միջնորդել էր Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ նրա մահվան հիմքով, Արեգ Կյուրեղյանի, էդվարդ Գրիգորյանի համար պատիժ սահմանել ազատազրկում ՝ 8 տարի 6 ամիս, Գագիկ Եղիազարյանի համար՝ 8 տարի 9 ամիս, Սեդրակ Նազարյանի համար՝ 9 տարի, Մխիթար Ավետիսյանի՝ համար 8 տարի, 9 ամիս, Վարուժան Ավետսիյանի համար՝ 8 տարի 9 ամիս, Պավել Մանուկյանի համար 9 տարի, Արմեն Բիլյանի համար 21 տարի ժամկետով: Սմբատ Բասեղյանի համար մեղադրող կողմը միջնորդեց ցմահ ազատազրկում։

  • Կիսվել: