ՓՊ նախագահի ընտրությունն ավարտվեց. քվեարկել է փաստաբանների մոտ 46.9 տոկոսը
Ավարտվեց ՓՊ նախագահի ընտրությունները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՓՊ նախագահի թեկնածու Գեւորգ Գյոզալյանը:
«Ընտրություններին մասնակցել են 2352 փաստաբաններից միայն 1105-ը, այսինքն՝ քվեարկող փաստաբանների մոտ 46.9 տոկոսը»,- գրել է նա:
Նշենք, որ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածուներն են Սիմոն Ալբերտի Բաբայանը և Գևորգ Վանիկի Գյոզալյանը: Գործող նախագահ Արա Զոհրաբյանը փաստաբանների պալատի նախագահ է ընտրվել 2013-ի սեպտեմբերի 14-ին, 2017 թվականին վերընտրվել է այդ պաշտոնում։