չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
Porsche Cayenne-ում տղամարդու դի է հայտնաբերվել․ ոստիկանները բացահայտել են սպանությունը (տեսանյութ)

Porsche Cayenne-ում տղամարդու դի է հայտնաբերվել․ ոստիկանները բացահայտել են սպանությունը (տեսանյութ)

Ապրիլի 17-ի առավոտյան ոստիկանության ճամբարակի բաժին ահազանգ ստացվեց, որ Շորժա տանող ճանապարհին Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայի մեջ տղամարդու դի կա՝ հրազենային վնասվածքով։

Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց՝ սպանության հատկանիշներով։

Ճամբարակի քրեական հետախույզների` առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտելու միջոցառումներին միացան մարզային ոստիկանության գործընկերները։

Համատեղ աշխատանքի արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերվեցին սպանությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնության և դեպքի մի շարք հանգամանքների վերաբերյալ։

Նախնական տվյալներով՝ 36-ամյա տղամարդուն հրազենային վնասվածք էր պատճառել Շողակաթ համայնքի բնակիչ, 32-ամյա մի տղամարդ, որը հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ու ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին։ Բերման ենթարկվածը ձերբակալվել է։

Հանցագործության գործիք հրացանը հայտնաբերվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։

Կատարվում է նախաքննություն։

  • Կիսվել: