երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխային ծեծի ենթարկած դաստիարակը ազատ է արձակվել. ՆԳՆ

Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխային ծեծի ենթարկած դաստիարակը ազատ է արձակվել. ՆԳՆ

Փոքր Վեդիի մանկապարտեզում սանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով ձերբակալված դաստիարակը ազատ է արձակվել: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՆԳՆ-ից:

«Ձերբակալման 72 ժամը լրացել է, և նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու հիմքեր չեն եղել»,-հավելում են ՆԳՆ-ից:

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին համացանցում հրապարակվել էր տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է մանկապարտեզի աշխատակիցը ֆիզիկական բռնություն գործադրում, ծեծում է երեխային:

Քննչական կոմիտեից հայտնել էին, որ դաստիարակին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն է՝ անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելը:

  • Կիսվել: