հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանության պատվիրակությանը

Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանության պատվիրակությանը

Փետրվարի 3-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության պատվիրակությանը՝ գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Հելեն Ֆեյզիի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին՝ Արա Ֆիդանյանը հույս է հայտնել, որ փոխշահավետ համագործակցությունը երկու կողմերի միջև ավելի կխորանա՝ ընդգրկելով ոստիկանության գործունեության նոր բնագավառներ:
Ոստիկանության պետի տեղակալը հատկապես կարևորել է դեսպանության աջակցությունը՝ ոստիկանության ծառայողների համար անգլերեն լեզվի վերապատրաստման դասընթացների կազմակերպերպման գործում:
Արա Ֆիդանյանը ներկայացրել է նաև համակարգում ընթացող ծավալուն բարեփոխումները, որոնք ուղղված են Հայաստանի ոստիկանության արդիականացմանն ու ծառայությունների որակի բարձրացմանը:

Տիկին Հելեն Ֆեյզին իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ բարձր է գնահատել համավարակի տարածումը կանխելու դեմ ոստիկանության միջոցառումները, ինչպես և համագործակցությունն ավելի զարգացնելու և ամրապնդելու պատրաստակամություն հայտնել:

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

  • Կիսվել: