հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Փոխնախարարը և փոխոստիկանապետը այցելել են քաղաքացիների հետ բախման ընթացքում ոտքը կոտրած ոստիկանին

Փոխնախարարը և փոխոստիկանապետը այցելել են քաղաքացիների հետ բախման ընթացքում ոտքը կոտրած ոստիկանին

Առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը և ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանն այցելել են դեկտեմբերի 25-ին քաղաքացիների հետ բախման ընթացքում ոտքը կոտրած ոստիկանին: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։

«Գևորգ Սիմոնյանը հետաքրքրվել է վերջինիս առողջությամբ, ծանոթացել բուժման ընթացքին, համոզվել, որ կատարվում են անհրաժեշտ բոլոր բժշկական միջոցառումները և մաղթել շուտափույթ ապաքինում:

 

Հուսով ենք, որ նմանատիպ դեպքեր այլևս չեն արձանագրվի, և առանց այդ էլ ծանր աշխատանք կատարող ոստիկանները ստիպված չեն լինի հայտնվել հիվանդանոցում»,-նշվում է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: