երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Փետրվարի 6-ից հետո շատ հետաքրքիր է լինելու. Հակոբ Սիմիդյանը՝ ՍԴ-ի խնդրի կարգավորման մասին (տեսանյութ)

Փետրվարի 6-ից հետո շատ հետաքրքիր է լինելու. Հակոբ Սիմիդյանը՝ ՍԴ-ի խնդրի կարգավորման մասին (տեսանյութ)

Իշխանությունները շարունակում են դեռ չմանրամասնել, թե ինչ փոփոխություններ են սպասվում ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի նոր նախագծով: Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին նախատեսված է ԱԺ արտահերթ նիստը, որտեղ քննարկվելու են կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություններ անելու հարցը: Factor.am-ի հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը անդրադարձել է հարցին, թե ինչու են իշխանությունները գաղտնի պահում, արդյոք մտավախություն կա՞, որ քաղաքական հակառակ ճամբարը կտեղեկանա իշխանությունների քայլերի մասին: «Որևէ մտավախություն չկա: Նախագծերի փաթեթը դրված է շրջանառության մեջ և դարձել է քաղաքական կամ ոչ քաղաքական շահարկումների առարկա: Մենք թույլ ենք տալիս, որ խոսակցությունը շարունակվի: Թող շարունակվի մինչև ամսի 6-ը և շատ հետաքրքիր կլինի, թե նիստից հետո ինչ գնահատականներով հանդես կգան մեր գործիչները: Շատ գնահատականներ հետաքրքիր կյանք կունենան հետո»,- ասաց նա: Անդրադառնալով ընդդիմադիրների մտահոգություններին, նկատեց. «ՍԴ-ի այս պահի կարգավիճակը բազմաթիվ խնդիրներ ունի: ՍԴ նախագահի կարգավիճակն ունեցող անձից սկսած բազմաթիվ խախտումներ արդեն հնչեցվել են: Ինձ հետաքրքիր է, թե դրանց մասին այս ուժերը ի՞նչ կարծիք ունեն: Այն ինչը պետք է գնահատվեր իրենց կողմից՝ չէր գնահատվել, հիմա նախագծերի վերաբերյալ հիմնականում սուբյեկտիվ գնահատականներ են հնչում: Չեմ կարծում, որ Սահմանադրական կարգի տապալման մասին կարող է խոսք գնալ: ՍԴ դատավորներն արդարության դեֆիցիտի պայմաններում են աշխատում»: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

  • Կիսվել: