երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Պետք է ունենանք բազմազանության նկատմամբ հարգանք, երաշխավորենք յուրաքանչյուրի արժանապատվության անխախտելիությունը․ ՄԻՊ

Պետք է ունենանք բազմազանության նկատմամբ հարգանք, երաշխավորենք յուրաքանչյուրի արժանապատվության անխախտելիությունը․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 22-ին Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Շենիկ և Քարակերտ բնակավայրերում «Հայաստանի մանուկներ» («ՔՈԱՖ») բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպված «Մարդու իրավունքների ամառային դպրոցներ» ծրագրի շրջանակներում անցկացրել է խմբային պարապմունքներ: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից։
«Նպատակն էր անդրադառնալ մարդու իրավունքների հիմքում ընկած գաղափարախոսությանը, երեխայի իրավունքների մասին կոնվենցիայով նախատեսված իրավունքներին, այդ ոլորտում Պաշտպանի գործառույթներին ու լիազորություններին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Մանրամասները՝ ռեպորտաժում։

  • Կիսվել: