հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Պետք է նվիրական սիրով պահենք մեր պետականությունը, մեր ժողովրդի միասնական ու համախմբված ուժը, հավատանք մեր Մեծ ապագային. Թաթոյան

Պետք է նվիրական սիրով պահենք մեր պետականությունը, մեր ժողովրդի միասնական ու համախմբված ուժը, հավատանք մեր Մեծ ապագային. Թաթոյան

Մեր անձնական արժանապատվությունը յուրաքանչյուրիս իրավունքների ու ազատությունների հիմքն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Բայց անձնական արժանապատվության հիմքը մեր պետականության ու ժողովրդի արժանապատվությունն է, որին հասցված ծանր հարվածներն անտանելի դժվար են։

Պետք է նվիրական սիրով պահենք մեր պետականությունը, մեր ժողովրդի միասնական ու համախմբված ուժը, հավատանք մեր Մեծ ապագային:

Այդ կերպ կերաշխավորենք ոչ միայն ինքներս մեր, այլև մեր երեխաների իրավունքներն ու ազատությունները, ամուր կպահենք մեր սերունդների արժանապատվությունն ու պատիվը»,- գրել է Թաթոյանը։

  • Կիսվել: