երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 5 կգ «մեթամֆետամին»-ի տեղափոխման հերթական փորձը. Գտել են «Կարգո» բեռնային համալիրում

ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 5 կգ «մեթամֆետամին»-ի տեղափոխման հերթական փորձը. Գտել են «Կարգո» բեռնային համալիրում

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո»  բեռնային համալիրում իրականացրած հսկողության արդյունքում բացահայտել են առանձնապես խոշոր չափի թմրանյութի մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածքով տարանցիկ փոխադրման հերթական դեպքը։

ՊԵԿ-ից հայտնում են, որ Իրանի քաղաքացի Ս.Ղ-ի անունից Հայաստանից Ճապոնիա արտահանվող միջազգային սուրհանդակային առաքանիում հայտնաբերվել 5 կգ 150 գրամ ընդհանուր քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրանյութի նմանվող զանգված: Որպես թաքստոց հանդիսացել են ծանրոցում առկա 2 ստվարաթղթե արկղերի պատերը եւ հատակը:

Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների արդյունքում հաջորդ օրը՝ Երեւանում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել առաքանին ուղարկող Իրանի քաղաքացին: ՊԵԿ Քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում նա ձերբակալվել է:

  • Կիսվել: