հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Պատվեր կատարողները պատասխան են տալու․ Ծառուկյան (տեսանյութ)

Պատվեր կատարողները պատասխան են տալու․ Ծառուկյան (տեսանյութ)

Դատարանը քիչ առաջ որոշեց 2 ամսով կալանավորել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:

«Սա քաղաքական պատվեր է։ Իրենց որոշման համար պատասխան են տալու։ Սուտ խոսելով, ժողովրդին խաբելով, թե սոցիալական, թե տնտեսական, թե քաղաքական, Ղարաբաղի հարցով էլ նոր նայեցի, որ բոլորն ասում են՝ ժողովրդին սթափեցնելու բան չունենք։ Կարճ ժամանակում ամեն ինչ իր տեղն է գալու եւ այս պատվեր կատարողներն պատասխան են տալու։ Իրենք ապրում են այս երկրում, իրենց երեխաներն ապրում են այս երկրում»,- ասաց ԲՀԿ առաջնորդը։ԱԱԾ:

Այս պահին ԲՀԿ առաջնորդն արդեն ԱԱԾ-ում է: ԱԱԾ-ի մոտ են նաև ԲՀԿ առաջնորդի աջակիցներն ու թիմակցիները, ինչպես նաև մեծ թվով ոստիկանականներ։

  • Կիսվել: