շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Պատրաստվո՞ւմ եք ապացուցել, որ Սերժ Սարգսյանը 100 մլն դոլար է կրվել Բադեն Բադենի խաղատանը․ Մակինյան

Պատրաստվո՞ւմ եք ապացուցել, որ Սերժ Սարգսյանը 100 մլն դոլար է կրվել Բադեն Բադենի խաղատանը․ Մակինյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ներկայացուցիչը պատրաստվո՞ւմ է ապացուցել, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 100 մլն դոլար է կրվել Բադեն Բադենի խաղատանը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում պատասխանող կողմի ներկայացուցչին հարցրեց Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ, փաստաբան Ամրամ Մակինյանը։

Նա հարցրեց՝ արդյոք պատգամավորը պատրաստվո՞ւմ է ապացուցել, որ Սերժ Սարգսյանը «100 միլիոն դոլարից ավելի գումար է «կրվել» «կազինոներում»», ինչին ի պատասխան՝ Սուքիասյանի ներկայացուցիչն ասաց՝ իրենք իրենց ապացույցները կներկայացնեն միայն այն ժամանակ, երբ դատարանը բաշխի ապացուցման պարտականությունները:

«Կարո՞ղ ենք ընդունել ի գիտություն, որ Խաչատուր Սուքիասյանը ցանկանում է հրապարակային կերպով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին արված իր հայտարարությունն ապացուցելու պարտականությունից ազատվել այն հիմքով, որ Ձեր կողմից ներկայացված հայցադիմումի պատասխանում դրանք ներկայացվել են որպես գնահատողական դատողություններ եւ որպես խոսքի ազատության դրսեւորում»,- հարցրեց Մակինյանը։

Սուքիասյանի ներկայացուցիչն արձագանքեց, որ ապացուցման բեռը բաշխված չէ, երբ կլինի նման պարտականություն, կորոշեն՝ ապացուցե՞լ, թե՞ ոչ։

Սարգսյանի փաստաբան Վահագն Գրիգորյանն էլ դատարանին միջնորդեց՝ հետաձգել այսօրվա նիստը։ Դատական հաջորդ նիստը նշանակվեց 2022 թվականի հունվարի 17-ին`ժամը 11:30-ին:

  • Կիսվել: